«Մենաշնորհները Հայաստանում»

13/02/2013

HMF-Monopolies-arm-web1-1«Մենաշնորհները Հայաստանում», «Հրայր Մարուխեան» հիմնադրամ՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ, Երևան, փետրվար 2013, 116 էջ. հեղինակներ՝ Արա Նռանյան, Արսեն Պետրոսյան եւ Հայկ Հովհաննիսյան։

Հրայր Մարուխյան հիմնադրամն իր ուսումնասիրություններում բազմիցս անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դաշտի մի շարք խնդրիրների՝ ստանալով Գերմանիայի Դաշնության Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (ՖԷՀ) աջակցությունը: Ներկա ուսումնասիրությունը անդրադառնում է Հայաստանում գործող հիմնական խնդիրներից մեկին՝ մենաշնորհների առկայությանը, որը բազմիցս արծարծվել է տնտեսավարողների, տնտեսագետների, քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից, սակայն համապատասխան լուծումներ դեռևս չեն տրվել:

«Մենաշնորհները Հայաստանում» ուսումնասիրությունը, որը հանձնվում է հասարակության ուշադրությանը, միտում է պատասխանել մի շարք հարցերի և լուծումներ
առաջարկել:

Ուսումնասիրությունը մասամբ ներկայացնում է մենաշնորհների դեմ պայքարի միջազգային փորձը, տալիս է տնտեսության մրցակցության ապահովման օրինակներ,
վերլուծում է ՀՀ-ի շուկաների վիճակը և տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությունը, առաջարկում է հակամենաշնորհային կարգավորման մեր պատկերացումները:

Ուսումնասիրությունը արժեքավոր է նաև նրանով, քանի որ այն մեծածավալ տեղեկություններ է պարունակում, որոնք կարող են օգտագործվել ուսանողների, երիտասարդ
տնտեսագետների, ասպիրանտների և բոլոր հետաքրքրվողների համար:

Ներբեռնել ամբողջ ուսումնասիրության PDF տարբերակը

Ներբեռնել ուսումնասիրության սեղմագրի PDF տարբերակը



Այլ լեզուներով

HamazkayinBookstore-logo-s Sartarabad-bookstore-logo-s