Մուշեղ Միքայելյան. «Ազատամարտ» գիրքը, Երեւան, 2010թ., 312 էջ, «Դրօշակի» մատենաշար:
«Ավանգարդ» թերթի աշխատակիցը, «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի հիմնադիրներից մէկը, 1991-ի մարտից մինչեւ Դաշնակցութեան գործունէութեան կասեցումը ՀՅԴ պաշտօնաթերթ` «Ազատամարտի» խմբագրապետն էր Մուշեղ Միքայելյանը։ Գրքում հիմնականում Մուշեղի խմբագրականներն են: Գեղարուեստական շնչով քաղաքական քրոնիկոն յիշեցնող այդ գործերը պատկերում են այն ժամանակուայ հայ քաղաքական կեանքի իրական պատկերը: 15-20 տարուայ վաղեմութեան խմբագրականները բազում հարցադրումներ ունեն, որոնք դեռ պատասխանի են սպասում: Այդ պատասխանները գտնելու փորձեր են նաեւ Հրանտ Մաթեւոսյանի եւ Արմեն Հովհաննիսյանի հետ Մուշեղի հարցազրույցները: Դրանք ազնիւ, շիտակ խորհրդածութիւններ են մտաւորականութեան, մշակոյթի ու քաղաքականութեան մասին, ներկայի ու ապագայի մասին:
Գրքի առաջաբանի հեղինակն է արձակագիր Ռուբեն Հովսեփյանը: