«Հայաստանի խորհրդարանը եւ քաղաքական կուսակցությունները (1918-1920թթ.)»

28/09/2005

hajastan-hakobyan-cover-wwwԱրարատ Մ. Հակոբյան, «Հայաստանի խորհրդարանը եւ քաղաքական կուսակցությունները (1918-1920թթ.)», Երեւան, 2005, 364 էջ: «Արդարութիւն» մատենաշար թիւ 4։

Աշխատութեան մեէջ հետազօտուած է Հայաստանի առաջին Հանրապետութեան պետաիրաւական եւ հասարակական-քաղաքական երկու կառոյցների՝ Հայաստանի խորհրդարանի եւ հայ քաղաքական կուսակցութիւնների պատմութիւնը: Քննութեան է առնուած խորհրդարանի գործունէութեան հարցերի լայն շրջանակ՝ արդարադատութեան, ֆինանսավարկային, բիւջետային, հողային, գաղթականութեան, բանակի, արտաքին ոլորտի, սոցիալական, կրթամշակութային և այլն: Վեր են հանուած խորհրդարան-կառավարութիւն-կուսակցութիւն-խմբակցութիւն հարաբերութիւնները: Տրուած է հայ քաղաքական կուսակցութիւնների համակարգուած պատմութիւնը: Առաւել հանգամանօրէն է ներկայացուած ՀՀ հիմնական կառավարող կուսակցութեան՝ ՀՅ Դաշնակցութեան գործունեութիւնը:

Ներբեռնել PDF տարբերակը



Այլ լեզուներով

HamazkayinBookstore-logo-s Sartarabad-bookstore-logo-s