Հայաստանի տպագիր եւ ելեկտրոնային մամուլը «Ազդակ»-ի ապրիլեան բացառիկին մասին տեղ տուած է հետեւեալ հաղորդագրութեան: Նշենք, որ Հայաստանի մէջ գործող պատկերասփիւռի բոլոր կայանները եւս անդրադարձած են «Ազդակ»-ի բացառիկի հրատարակութեան:
Լոյս է տեսել Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի եւ Պէյրութում լոյս տեսնող «Ազդակ» օրաթերթի համատեղ պատրաստած «Ազդակ բացառիկ» յօդուածների ժողովածուն` նուիրուած Մեծ եղեռնի 97-րդ տարելիցին:
«Ազդակ բացառիկ»-ում տեղ են գտել նաեւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի գիտաշխատողներ, պետական գիտութիւնների թեկնածուներ` Սուրէն Մանուկեանի «Հայոց ցեղասպանութիւնը ռուս զինուորի աչքերով», Արամ Միրզոյեանի` «Ֆրիտիոֆ Նանսենի գործունէութիւնը հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձելու ուղղութեամբ», Թեհմինէ Մարդոյեանի «Զմիւռնիայի տարագիրների զանգուածային վերաբնակեցումը Յունաստանում» յօդուածները:
Ժողովածուի մէջ ներառուած են նաեւ ու Նարինէ Մարգարեանի «Հայ տարագիրների ինտեգրումը Սուրիայի սոցիալ-տնտեսական կեանքում Հայոց ցեղասպանութիւնից յետոյ (1915-1925 թթ.)», Գէորգ Վարդանեանի «Օսմանեան տիրապետութեան դէմ հայ-յունական համագործակցութեան փորձերը» եւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի հայցորդ Յասմիկ Գրիգորեանի «Մշակութային մոտելները որպէս ամբոխի վարքի կազմակերպման ազդակներ Հայոց ցեղասպանութեան համաթեքսթում» յօդուածները: