Տնտեսությունը եւ սոցիալ-դեմոկրատիան

15/05/2012

Սոցիալ-դեմոկրատիայի ընթերցագիրք 2 – Տնտեսությունը եւ սոցիալ-դեմոկրատիան, Սիմոն Ֆաութ և ուրիշներ։ Հրատարակիչ` Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ։ Գերմաներեն հրատարակությունը` Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Քաղաքական ակադեմիայի բաժնի, Բոնն, դեկտեմբեր 2009թ.։ Հայերեն հրատարակությունը` Հրայր Մարուխյան հիմնադրամի, Երևան, մայիս 2012թ.։

Ներբեռնել PDF փաստաթուղթը

Ֆինանսական շուկաների և տնտեսության ճգնաժամը բեկումնային էր: Խնդիրը միայն ճգնաժամի կոնկրետ հետևանքները վերացնելը չէ: Այն շոշափում է մեր հասարակության հիմքը: Մենք այսօր պետք է որոշենք, թե ինչպես ենք ուզում ապրել և աշխատել առաջիկա տարիներին ու տասնամյակներին: Ինչպիսի՞ն կարող է լինել արդար ու համերաշխ տնտեսակարգը: Պետության և շուկայի միջև ինչպիսի՞ հավասարակշռություն պետք է գտնել: Ինչպե՞ս կարող է հաջողվել սոցիալ-դեմոկրատիայի ժամանակակից, արժեքամետ տնտեսական քաղաքականությունը:

Այս հարցերը վճռորոշ են յուրաքանչյուրի համար, ով կամենում է խոսքով ու գործով մասնակից լինել քաղաքական գործընթացներին: Չվերահսկվող շուկայի նկատմամբ հավատը մեզ փակուղի է մտցրել: Այժմ կա հետագա զարգացման ուղիները նորովի նախանշելու հնարավորություն: Բայց միայն նա, ով գիտի, թե այդ ճանապարհն ուր է տանելու, կկարողանա իր գաղափարներով ոգեշնչել նաև ուրիշների և հասնել իր նպատակներին: Այդ իսկ պատճառով նույնքան ավելի կարևոր է հավաստիանալ սեփական ընթացակերպի մեջ:

Այդ հավաստիացմանը նպաստելուն է կոչված այս ընթերցագիրքը: Այստեղ պարզաբանվում են կարևոր տնտեսագիտական ուսմունքներ, նկարագրվում տնտեսակարգեր, սահմանվում առանցքային արժեքներ ու կողմնորոշումներ, և հարց է տրվում, թե ի՞նչ նշանակություն ունեն այդ արժեքները սոցիալ-դեմոկրատիայի տնտեսական քաղաքականության համար: Ընդ որում, պարզ է, որ այստեղ ավարտուն պատասխաններ չեն կարող տրվել: Շարունակ նորովի պետք է խորհել և նորովի հիմնավորել, թե ինչպես կարող է հաջողություն ունենալ սոցիալ-դեմոկրատիայի տնտեսական քաղաքականությունը: Ուստի և, սույն հատորի նպատակը ոչ թե հավերժորեն գործող պատասխաններ ներկայացնելն է, այլ ընթերցելու և մտորելու հրավիրելը:

Սույն գիրքը սոցիալ-դեմոկրատիայի ընթերցագրքերի շարքի երկրորդ հատորն է եւ հիմնվում է «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» ընթերցագրքի վրա: Այնտեղ քննվում են սոցիալ-դեմոկրատիայի հիմնարար արժեքները, համեմատվում հասարակության ազատական, պահպանողական ու սոցիալ-դեմոկրատական մոդելները եւ ներկայացվում լիբերալ-դեմոկրատիայի և սոցիալ-դեմոկրատիայի տարբերությունները:



Այլ լեզուներով

HamazkayinBookstore-logo-s Sartarabad-bookstore-logo-s